«Ազատություն Միշային» խորագրով բողոքի ցույց՝ Սաակաշվիլիի դատին զուգահեռ

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում, գրում է Aliq.ge-ն։

Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Գործով մեղադրանք է առաջադրվել ևս չորս հոգու՝ Էլգուջա Ցոմայային, Զուրաբ և Շալվա Ծոծորիաներին և Գիորգի Նարիմանիձեին։