Դիտորդները մտահոգված են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալների հոգեկան առողջության խնդիրներով

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Ն. Խ.-ի հետ և պարզել, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ հեպատիտ C, ոտքը վիրահատված՝ ամրակցված է մետաղական ձողով, ունի նաև շիզոֆրենիա, որի կապակցությամբ ընդունում է դեղորայք։

Նա նաև դիմել էր ՔԿՀ-ին՝ մեթադոնային ծրագրում ընդգրկվելու համար, բայց մինչ հանդիպման պահը հարցի լուծման վերաբերյալ տեղեկատվություն չուներ։ Նա հայտնել է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրվել են հացադուլի պատճառով, սակայն որևէ ստուգում չի անցել։Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Ս․Մ․-ի հետ, որը կուլ էր տվել դանակ և մկրատի պոչ, և ցանկանում էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ և նրանից տեղեկացել, որ վերջինս հաճախ է կուլ տալիս սուր, կտրող-ծակող իրեր, և շարունակ քրեակատարողական հիմնարկ շտապօգնություն է հրավիրվում։ Նա, ի դեպ, նաև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Ամբողջական՝ այստեղ