Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

Երևանում ապրիլի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-6-ն սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: