Խորհրդակցություն տեսչական մարմնում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում է կայացել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում տեղ գտած Տեսչական մարմնին վերաբերող միջոցառումները։

Քննարկվել են նաև գործակարգավարական և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։