Transavia ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով

Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», -նշվում է հաղորդագրության մեջ: