Արմեն Գրիգորյանը մեկնում է Լոնդոն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին աշխատանքային այցով մեկնելու է Լոնդոն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Ըստ աղբյուրի, այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարն ունենալու է աշխատանքային մի շարք հանդիպումներ: