Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր թաղապետ ունի։  Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, որով Սամվել Ղուկասյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար»,–տեղեկացնում են քաղաքապետարանից: