Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հիմնականում անդրադարձել են Ֆրանսիայի հրապարակում այս օրերին տեղի ունեցող հանրահավաքներին ու դրանում հնչած ընդդիմադիր գործիչների ելույթների բովանդակությանը:
Քաղաքացիական պամանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հանրության խնդրանքով ընդդիմության մի քանի հարց է ուղղել. «Երբ մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմ հրահրելու մեջ, դրանով ուզում եք ասել՝ Ադրբեջանը մեղք չունի՞ պատերազմ սանձազերխծծելու համար, ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն, ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու, ի՞նչ է լինելու Արցախի հետ»:
Նա նաև անդրադարձել է տարբեր տեղեկություններին, թե վարչապետը անցնցում հեռանալու տարբերակներ է քննարկում. «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ՀՀ վարչապետի գլխավորությամբ ձեզ հետ կարող է քննարկել թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը»:
Տեսանյութը՝ Factor.am-ի