Դաշնակցական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց

Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, դաշնակցական Գերասիմ Վարդանյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը կալանավորվել է 1 ամիս ժամկետով:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: