Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ ի հեճուկս խաղային գովազդների արգելքի, դրանք դեռ կան:
«Վերջերս ընդունեցինք օրենք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումը օնլայն հարթակներում: Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազնդեր քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չի, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձևերը և թաքնված գովազնդերը վերացրեք, ընդհանրապես չտեսնենք:
Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք: Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների: Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել: Պետք է չլինի որևէ տեղ օնլայն կազինոների թաքնված որևէ գովազդ»,-հավելել է նա: