Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպը կենցաղային է, քաղաքական ենթատեքստ չի պարունակում. Ոստիկանություն

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ:

Հայտարարության մեջ նշվում է.«Հունիսի 19-ին’ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»: