Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: