Խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր ԶՈւ-ի վերահսկողության ներքո․ Դավիթ Բաբայան

Արցախում իրավիճակը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել»,- գրել է նա:


Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: