Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ քրեական գործով անցնող մեղադրյալ Աղվան Հովսեփյանը այսօր վիրահատվել է:

«Այսօր Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։ Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», -տեղեկացրել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ նախկին գլխավոր դատախազը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նա մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։