Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս երկու անձի մասով գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեևոն Երանոսյանի և ևս երկու բարձրաստիճան զինվորականի գործը սեպտեմբերի 1-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար:

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար:

Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: