Արենի գինու ամենամյա փառատոնը չեղարկվել է․ համայնքապետարան

Արենիի համայնքապետարանից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով Արենի գինու ամենամյա փառատոնը չեղարկվել է։

Արենի համայնքի բնակիչները մեծ եռանդով պատրաստվում և սպասում էին փառատոնի կայացմանը, բայց, ցավոք, ներկայիս իրավիճակում փառատոնի անցկացումն անհնարին է։

Միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ հաջորդ տարվանից շարունակվելու է միջազգային հեղինակավոր և արդեն ավանդույթ դարձած Արենի գինու փառատոնի անցկացումը»։