Տղամարդը ձերբակալվել է 41-ամյա կնոջ սպանության կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նուբարաշենի 41-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նուբարաշենի 41-ամյա բնակչուհին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 37-ամյա իր ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: