Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը
Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկելը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյան քաղաքի 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծառուկյանն ասաց հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել: Թող ուղարկեն նրան, ում պետք է, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, և, եթե դա չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասաց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի  քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական  ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու  գործով հրավիրվել էր հարցաքննության, որին սակայն չէր ներկայացել: Տեղեկություն կար, որ նա պատռել էր ծանուցագիրը: