Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը

Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը
Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը:

Այս մասին հայտնում է france-artsakh կայքը, տեղեկացնում է Արցախպրեսը:
 
«Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում եւ նրանց  տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները: Հռչակագիրը իրենից ներկայացնում էհայտարարություն երկու ժողովուրդների միջեւ՝ սպորտի, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որեւե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում», նշել է քաղաքապետը։
 
«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել,  բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է», –  բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն եւ, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական եւ դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ» -եզրափակել է Պասկալ Դոլը: