Սա վերածվում է ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է. Զոհրաբ Մնացականյան

 ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ում գրել է.

«Արցախը կտրված է Հայաստանից և ամբողջ աշխարհից: Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից:Արցախի բնակչությանը սպառնացող էկզիստենցիալ վտանգ է իրականանում և վերածվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է:

Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են դեպի Արցախ տանող ճանապարհը։ Հիմա նրանք ունե՞ն ակտիվիստներ, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։Ինչ կասեք Բաքվի ճանապարհների փակման մասին։Իհարկե, սրանք Ադրբեջանի կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ»: