Ստեփանակերտում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ

«Հարգելի՜ բաժանորդներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։
Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։


Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: