ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար. Կոպիրկին.Armeniasputnik

Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Այս մասին հայտնում է Armeniasputnik.am-ը:

«Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»,- ասել է նա Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ:

Կոպիրկինը նշել է, որ ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ օգնում են մարդասիրական օգնության առաքմանը և բժշկական օգնության կարիք ունեցողներին դուրս բերելուն:

Դեսպանի խոսքով՝ փոխգործակցությունն իրականացվում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի հնարավորինս արագ լուծման նպատակով։

«Հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք», – ավելացրել է նա։