Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը հրապարակեց վճիռը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով  դատական նիստը մինչև փետրվարի 21-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։

Երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։