Կասեցվել է Արաքսի հունից ավազի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում  հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ»  ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, դիտարկման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։

Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ»  ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։