Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ․ Արման Մուսինյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.

  • Անխելքություն է նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
  • Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
  • Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»: