Լոռու ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել. Տեսանյութ

Լոռու ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել. Տեսանյութ
Լոռու ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել. Տեսանյութ

Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։

Այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և մեքենայով հանդերձ բերվել է ոստիկանության Թումանյանի բաժին։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է ոստիկանությունը: