Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

Թուրքիայի արտգործնախարար Մևյլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն ասել է Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Չավուշօղլուն նշել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը:

Նա հավելել է նաև, որ Թուրքիան կշարունակի խորհրդակցություններն այս հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։