Վաշինգտոնում այս շաբաթ հայ – ադրբեջանական բանակցություններ են անցկացվում. «Ազատություն»

Վաշինգտոնում այս շաբաթ կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություններից, վաղը մեկնարկող բանակցություններին մասնակցելու նպատակով նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնում են Միացյալ Նահանգների մայրաքաղաք:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգները և Հայաստանը հաղորդեցին վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին: