Ալբերտ Վարդանյանը հաղթեց թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց


Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Ալբերտ Վարդանյանը հաղթեց թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար մարտում 7:0 հաշվով ջախջախեց թուրք Թալիփ Չիֆչիին:

Վաղը պայքարի դուրս կգա ևս 4 հայ մարզիկ։