Ֆրանսիայի Սենատի նախագահի համոզմամբ՝ Փարիզը պետք է արագացնի զենքի տրամադրումը Հայաստանին. «Ազատություն»

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Փարիզում Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպումից հետո Թվիթերի իր էջում գրել է, որ պահանջում է անհապաղ վերաբացել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական զենքի տրամադրումը Հայաստանին՝ ապահովելու նրա անվտանգությունը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։

Հունիսի կեսերին Ֆրանսիա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։