Ինչպես Լարիսա Ալավերդյանը դարձավ «սահմանադրական դատվածությամբ» առաջին կին պաշտոնյան. Ստյոպա Սաֆարյան

Ինչպես Լարիսա Ալավերդյանը դարձավ «սահմանադրական դատվածությամբ»  առաջին կին պաշտոնյան. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի Ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«2005թ․ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը իր նախաձեռնությամբ ընտրված խնդրով ու օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում սկսեց աշխատել «Սեփականության, արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտումների մասին» արտահերթ զեկույցի վրա։ Թեման առաջացել էր Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքում բնակիչների զանգվածային ու ապօրինի ունեզրկման գործընթացն էր, որն ամենաբարձր մակարդակով՝ Ռ․Քոչարյանի ու իր աշխատակազմի, հովանու ներքո էր տեղի ունենում։ Չնայած ՄԻՊ զսպվածությանը, զեկույցն այդ տարիների համար բոմբ էր, որը չներվեց Լարիսա Ալավերդյանին։ Նախագահականից նրան արգելվեց արտահերթ զեկույցը հրապարակել ՄԻՊ գրասենյակում։

Այն ժամանակ ինքս Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած ՌԱՀՀԿ հետազոտական տնօրենն էի, Հովսեփ Խուրշուդյանն էլ՝ ՔԱՆ համակարգողը։ Երկուսս էլ, որպես այդ ժամանակվա քաղհասարակության ակտիվիստներ, ակտիվ ներգրավվածություն ունեինք Հյուսիսային պողոտայում կատարվող բարբարոսությունների դեմ բնակիչների պայքարին։

Որոշեցինք ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցինք ՄԻՊ արտահերթ զեկույցի հրապարակումը կատարել ՌԱՀՀԿ քննարկումների սրահում։ Սիրով համաձայնեց, մնացածը կազմակերպման հարց էր։ Զեկույցի հրապարակումն ու շնորհանդեսը պետության համար անպատիվ ձևով կատարվեց՝ քաղհասարակության կողմից: Քննարկմանը մասնակցում էին նաև այդ խնդրով մեր բազում այլ քննարկումներին զեկույցով հանդես եկած փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, երջանկահիշատակ Վաչիկն ու Սեդրակը, որոնք այդ շարժման առաջնորդներից էին ու լիքը այլ բնակիչներ։

Քոչարյանի զայրույթը այն աստիճանի հասավ, որ դրդեց ՀՀ արդարադատության այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանին դիմել ՍԴ՝ իբր Լարիսա Ալավերդյանը գերազանցել է իր լիազորությունները: ՍԴ անդամները, որոնց մի մասը դեռ այդ շենքը ապօրինի զբաղեցնում է, կատարեց պատվերն ու Լարիսա Ալավերդյանը դարձավ «սահմանադրական դատվածությամբ» /իր հումորային որակումն էր / առաջին կին պաշտոնյան։ Ու ոչինչ չէր կանգնեցնում պետությունը զավթած այդ կազմակերպված խմբավորմանը կանգնեցնել զանգվածային ապօրինությունների շարքը։ Դրա արձագանքները մինչ օրս լսվումն են, այսօր արդեն՝ ՄԻԵԴ-ում Վարդանյանների գործով կայացված խայտառակ որոծման տեսքով, որով պարտավորեցվել է 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցել տուժողներին:

Ահա բռնության այդ տասնամյակի մի փոքրիկ պատկեր: Թե բա՝ գիրք եմ գրել՝ կյանք և ազատություն։ Ավելի լավ կլիներ գիրք գրվեր «Թալան և կեղեքում» վերնագրով»: