Շիրակում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը ծանր է. ԱՆ

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած  շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է:  Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում: