Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը չի կայացել. Factor

Երևան-Կապան այսօրվա նախատեսած չվերթը հետաձգվել է։ «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից Factor.am-ին փոխանցեցին, որ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։

«Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքների վրա փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում», – հայտնեցին ավիաընկերությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ից ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերին նախատեսված են Երևան-Կապան, Կապան-Երևան կանոնավոր չվերթներ։