Հարյուրավոր արցախցիներ այս պահին գտնվում են Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին

Արցախից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է հրապարակել և գրել.

«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։ Ադրբեջանի կեղծ “հումանիտար բեռը” չի մտնելու Արցախ։
Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։ Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»:

Հիշեցնենք,որ այսօր Բաքուն 40 տոննա ալյուր է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: