Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է. ԱՆ

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է, այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Վարակվածներից 315-ը երեխաներ են, 137-ը՝ մեծահասակներ։1 քաղաքացի հոսպիտալացված է, 287 քաղաքացի դուրս է գրվել: