Օպերայի և Բալետի թատրոնի շենքի նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը ոսկե մեդալ է ստացել. Թանգարանը փաստեր է ներկայացրել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Ֆրանսիայի ազգային արխիվից փաստաթղթային հաստատում է ձեռք բերել, որ 1937 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում Ալեքսանդր Թամանյանը ոսկե մեդալ է ստացել Օպերայի և Բալետի թատրոնի շենքի նախագծի համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Ըստ աղբյուրի, մինչ օրս տարբեր աղբյուրներ նշում էին տարբեր վաստակի պարգևներ, երբեմն նույնիսկ շշուկներ էին պտտվում՝ կասկածի տակ դնելով մրցանակ ստանալու փաստը:

«Այս հարցը պարզելու համար դիմեցինք Ֆրանսիայի ազգային արխիվներին և այնտեղից պատասխան եկավ՝ երեք սքանի ձևով: Նշված է գրական աղբյուրը, ժյուրին ողջ կազմով և, որ Ալեքսանդր Թամանյանը ստացել է ոսկե մեդալ»,- ասում է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը և ընդգծում, որ սա ավելի շատ գիտական նշանակություն ունեցող երևույթ է:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Ֆրանսիայի ազգային…

Posted by ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee on Friday, April 2, 2021