Գիտության և գործարարության օրեր Երևանում. Հայաստան կժամանի հայտնի գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը

Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որին մասնակցելու համար  Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Համաժողովն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ամենամյա բնույթ ունի:

«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ իրականացվեց 2022 թվականին։ 

Միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան  1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

2022 թվականին «Գիտության և գործարարության օրերի» պատվավոր հյուրերի և բանախոսների շարքում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը,  հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, գիտության և բիզնես ոլորտի հայտնի այլ ներկայացուցիչներ: Միջոցառման մասին ավելի մանրամասն՝ այստեղ :