Ոստիկանները բերման են ենթարկել քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի. Տեսանյութ

Ոստիկանները բերման են ենթարկել քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի. Տեսանյութ
Ոստիկանները բերման են ենթարկել քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի. Տեսանյութ

Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Կենտրոնական բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց քրեական աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող 49-ամյա Երևանի մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 մլ սպիտակ գույնի հեղուկով ներարկիչ, մոտ 2 գրամ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են ոստիկանությունից: