Իրաքի նախագահը ժամանել է Հայաստան

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը ժամանել է Հայաստան։

Օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։