Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Porte de Clichy թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով երեք կին է վիրավորվել։ Ոստիկանության տվյալներով՝ սուր զենքով զինված երկու տղամարդ մարդաշատ հետիոտնային գոտում հարձակվել են անցորդների վրա։
Le Parisien-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հղի կին է, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուս երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Կասկածյալներից մեկի ձերբակալությունը հնարավոր է դարձել հարձակման պահին ծառայությունից դուրս գտնվող ոստիկանի միջամտության շնորհիվ։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում կասկածյալը երևում է ապակողմնորոշված վիճակում և ասում է. «C’est Allah qui m’a ordonné» («Ալլահն է ինձ հրամայել»)։
Աղբյուրների տեղեկություններով՝ կասկածյալը 31-ամյա Ֆրանսիայի քաղաքացի է։ Նախնական տվյալներով՝ նա կարող էր գտնվել հոգեկան խանգարման վիճակում։ Հարձակման դրդապատճառները դեռևս պարզված չեն, և դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։



















