Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ միջոցառումների արդյունքները

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույցում քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում անցկացված միջոցառումների արդյունքները։ 

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ օրակարգի արդի հարցերը: Նրանք պայմանավորվել են շարունակել աջակցել փոխգործակցությանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում»,- հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։