Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի իններորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքներից մեկի առաջնեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը՝ աղջիկը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վերի Հոռաթաղ գյուղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ապաստանած Կարեն Իսրայելյանի և Արինա Առաքելյանի ընտանիքում՝ 2024 թվականի հունվարի 29-ին։ Նորածնին անվանակոչել են Նարե։

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 24 հղի։