Գ. Ծառուկյանը 100 հզր. ԱՄՆ դոլար է խոստանում անձանց, ովքեր կօգնեն բացահայտել Ա. Խաչատրյանի առևանգման կազմակերպիչներին

Գ. Ծառուկյանը 100 հզր. ԱՄՆ դոլար է խոստանում անձանց, ովքեր կօգնեն բացահայտել Ա. Խաչատրյանի առևանգման կազմակերպիչներին
Գ. Ծառուկյանը 100 հզր. ԱՄՆ դոլար է խոստանում անձանց, ովքեր կօգնեն բացահայտել Ա. Խաչատրյանի առևանգման կազմակերպիչներին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը. Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները […]

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը.

Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով:

ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին: