Պուտինը Թուրքիային անվանել է ամենահուսալի գործընկերը էներգետիկայի ոլորտում. Ermenihaber

Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով։ Թուրքիան էլ պարզվում է ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը լրագրողը տեղադրել է իր տելեգրամյան ալիքում։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Անընդհատ ասում էին, թե Ռուսաստանը գազ չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչէլ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Ահա օրինակ գազը մատակարարվում է «Թուրքական հոսքի» միջոցով,-նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: