Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանին համարում է մրցակից, բայց ոչ թշնամի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին ընկալում է որպես մրցակցի և կկարողանա նրան թշնամի համարել միայն այն դեպքում, եթե եվրոպական երկրները ներքաշված լինեն հակամարտության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր Ռուսաստանն, անշուշտ, մրցակից է», – ասել է Մակրոնը TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, թե որն է մրցակցի և թշնամու միջև տարբերությունը, նախագահը պատասխանել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի դեմ»:

Իսկ հարցին, թե երբ Ռուսաստանը թշնամի կդառնա, Մակրոնը պատասխանել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե «Ռուսաստանը որոշի նոր էսկալացիա սկսել, որը բոլորին կներքաշի հակամարտության մեջ»:

«Ես մեծ հույսեր ունեմ, որ դա տեղի չի ունենա», – ասել է նա: