Փարիզում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Մասնավորապես՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության, առանձին թանգարանների ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ: