Ինչպիսին կլինի եղանակը օգոստոսին

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է  նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ավել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով. 

«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով օգոստոս»: