ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մանրամասներից տեղյակ չէ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ ճիշտ չի լինի այս փուլում իր կողմից գնահատականներ տալը:
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեմ: Սխալ է հիմա իմ կողմից որևէ գնահատական տալը, նախ քիչ ժամանակ է անցել, հետո հասկանանք ինչ է կատարվել: Ես ճանապարհին եմ կարդացել հայտարարությունը և հիմա որևէ մեկնաբանությունը տալը ճիշտ չեմ համարում: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցությունից տեղյակ չեմ եղել թե վարչապետի, թե Վանեցյանի կողմից: Հիմա ես չեմ կարող և չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: