Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում և մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրացի գործընկերների հետ: