«Սանիթեք»-ի աշխատակիցները նստացույց են սկսել քաղաքապետարանի դիմաց

«Սանիթեք»-ի աշխատակիցները նստացույց են սկսել քաղաքապետարանի դիմաց
«Սանիթեք»-ի աշխատակիցները նստացույց են սկսել քաղաքապետարանի դիմաց

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են անում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձերը։

Նրանք հանդիպում էին պահանջում  քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ, սակայն ակցիայի մասնակիցներին լսեց  Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Վերջինս քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ թեև նրանց գումար է պարտք «Սանիթեք» ընկերությունը, սակայն քաղաքապետարանը միջոցներ է փնտրում, որպեսզի աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստանան։

«Քանի որ դուք մեր քաղաքացիներն ենք, քաղաքապետարանը, Կառավարությունը, բանկերն ամեն ինչ անելու են, որ ձեր գումարը հասնի ձեզ»,- վստահեցրեց խոսնակը։ Բողոքի ակցայի մասնակիցներին չբավարարեց Հակոբ Կարապետյանի հավաստիացումները. «Թող Մարությանն իջնի, այն պատի մի անկյունում կանգնի, ասի՝ ժողովուրդ ջան, ձեր գումարն եք ուզում, կհաջողացնեմ, կտամ։ Թող դուրս գա»։

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն էլ հայտարարեց, որ եթե Հայկ Մարությանը 20 րոպեի ընթացքում չիջնի և քաղաքացիների հարցերին պատասխան չտա, ապա ակցիայի մասնակիցները անժամկետ նստացույց կհայտարարեն։ 20 րոպե անց Հայկ Մարությանը չիջավ, և բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին նստացույցը։

Աղբյուրը՝ Factor.am